(+37495) 50 27 54    (+37410) 66 00 80
  ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Հնուց ի վեր հայերը` որպես քրիստոնյա ազգ, մեծ նշանակություն են տալիս պսակադրության խորհրդի կատարմանը, սակայն արդյոք բոլորը գիտեն դրա իմաստը: Փորձենք մեկնաբանել այն ամբողջությամբ.
Եկեղեցում` պսակադրության ժամանակ, տեղի է ունենում հետեւյալ երկխոսությունը քահանայի եւ նորապսակների մեջ, որի խորհրդով փեսան ու հարսը ամուսնանում են և կազմում ընտանիք:
-Տեր ես, որդյակս,- հարցնում է քահանան փեսացուին:
-Տեր եմ,-պատասխանում է նա:
-Հնազանդ ես զավակս,- հարցնում է քահանան հարսին:
-Հնազանդ եմ,- պատասխանում է հարսը:
Վերն ասված խոսքերից հետո, քահանան թույլատրում է նորապսակներին մատանիներ փոխանակել: Փեսացուի ու հարսի մատներին դրվող մատանիները նրանց միության անխախտ լինելու նշաններն են: Թագերը, որոնք դրվում են նորապսակների գլխին, նշանակում են, որ համատեղ ամբողջ կյանքի ընթացքում պահպանեն հավատարմությունը պսակադրության ուխտին:
Միևնույն բաժակից գինի խմելը նշանակում է, որ կյանքի և ուրախության, և դժվարությունների ժամանակ նրանք պետք է լինեն անբաժան: Պսակադրությամբ նորապսակները աստվածային օրհնություն են ստանում իրենց նորաստեղծ ընտանիքի համար:
Պսակի խորհուրդը արվում է քահանայի կողմից:
Ժողովրդի ներկայությամբ քահանան ամուսնացող զույգին հարցնում է` իրենց կամքով են եկել պսակվելու: Դրական պատասխան ստանալուց հետո նա միացնում է նորապսակների աջ ձեռքերն ու ճակատները և օրհնում նրանց միությունը: