(+37495) 50 27 54    (+37410) 66 00 80
  ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է, ամենալավ հարսանիքը այն է, երբ տոնը մտածված է եւ կազմակերպված է մինչեւ վերջին մանրունք: Բայց ինչպես ամեն ինչ հասցնել եթե տնային գործերը եւ աշխատանքը համատեղել հարսանիքի պատրաստությունների հետ: Որպեսզի վերջին րոպեին ի հայտ չգան աննախատեսված իրավիճակներ, մենք առաջարկում ենք գործել նախորոք գծաց պլանով`
Հարսանիքից երկու ամիս առաջ`

Այցելել`
1. ՔԿԱԳ (Զագս): Տալ դիմում եւ ընտրել ամենահարմար օրը գրանցման համար:
2. Եկեղեցում պայմանավորվել պսակադրության վերաբերյալ
3. Հարսանյաց սրահ` ընտրել հարսանյաց զգեստը
4. Տուրիստական ընկերություն` ընտրել ճանապարհորդության երթուղին

Ընտրել եւ պատվիրել`
1. Դահլիճը, որտեղ պետք է անցնի հարսանյաց տոնախմբությունը
2. Ավտոմեքենաներ հարսանյաց շքերթի համար
3. Հարսանյաց հրավիրատոմսեր

Կազմել`
1. Հյուրերի նախնական ցուցակը
2. Հարսանիքի օրի նախնական սցենարը

Ընտրել
Վկաներին եւ հարսնացուի ընկերուհիներին

Հարսանիքից մի ամիս առաջ`

Գնել`
1. Հարսանեկան մատանին
2. Կոշիկները եւ աքսեսուարները փեսացուի եւ հարսնացուի համար
3. Զգեստը եւ կոստյումը

Պատվիրել`
1. Մեղրամսի տոմսերը
2. Լուսա եւ տեսանկարահանումներ հարսանեկան տոնախմբության համար
3. Համերգային ծրագիրը եւ տոնախմբության դահլիճի ձեւվավորումը

Հաստատել`

Հարսանեկան տորթի ձեւվավորումը
Հաճախել`
1. Կոսմետոլոգին, վարսավիրին եւ ոճաբանին, որպեսզի բուժել մազերը եւ մաշքը: Չմոռանաք վերցնել Ձեզ հետ հարսանյաց զգեստը եւ բոլոր անհրաժեշտ աքսեսուարները, որպեսզի մասնագետը ավելի հեշտ կողմնորոշվի, թե ինչպիսի սանրվածք է հարկավոր:
2. Պարուսույցին` վերցնել մի քանի դաս, որպեսզի կատարել հարսանյաց վալսը:

Հաստատել`
1. Հյուրերի տեղավորումը հարսանյաց դահլիճում:
2. Հարսանյաց ճանապարհորդության երթուղին:

Հարսանիքից մի շաբաթ առաջ`

Պատվիրել` Հարսանյաց ծեղկեփունջը

Գնել`
1. Լավ կոսմետիկա եւ օծանելիք (միգուցե ինչ-որ բան խորհուրդ կտա ոճաբանը)
2. Գնել բոլոր անհրաժեշտ իրերը հարսանեկան ճանապարհորդության համար:

Հաստատել`
1. Հյուրերի քանակը եւ հարսանեկան մենյուն
2. Հարսանյաց օրվա սցենարը եւ երթուղին, որով պետք է շարժվի հարսանյաց շքերթը

Փորձել`
Հարսանյաց զգեստը եւ կոշիկները

Հարսանիքից երեք օր առաջ`

Գնել` Անհրաժեշտ ամեն ինչը մեքենաները զարդարելու համար, ինչպես նաեւ գինին, եկեղեցու համար գավաթը
Հաստատել`
1. Մեքենաների պատվերը, հարսանյաց արարողության ժամը եւ տեղը
2. Հրավիրված երաժիշտների ցուցակը, համերգային ծրագիրը, լուսա եւ տեսանկարահանումները
Ստուգել` հարսանեկան ճանապարհորդության համար բոլոր անհրաժեշտ իրերի առկայությունը

Հարսանիքից մի օր առաջ`

Պատրաստել`
1. Հարսանեկան ճանապարհորդության ճամփրուկները
2. Մատանիները եւ մեքենայի զարդարման համար ժապավենները
3. Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը
4. Գալիք տոնախմբության համար նախատեսված շամպայնը

Հավաքել` Հարսնացու պայուսակը անրհաժեշտ կոսմետիկայով, օծանելիքով, անձեռոցիկներով եւ այլն:
Հաստատել`
ոճաբանի մոտ սեանսի ժամը: